Կրկին ցույց է․ 9 տարի հետո ես այս գործը ո՞նց քննեմ․ Քննիչը՝ զոհված զինծառայողի մորը
Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերը մտահոգություններ ունեն, որ չնայած բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով 5 աղմկահարույց քրեական գործեր առաջիկայում վերանայվելու են, այնուամենայնիվ, դրանք արդար քննել այժմ էլ չի հաջողվելու։ Նրանք այսօր կրկին կառավարության շենքի դիմաց էին։ News. am-ի հաղորդմամբ՝ բանակում խաղաղ պայմաններում մահացած Վալերիկ Մուրադյանի մորը՝ Նանա Մուրադյանին Քննչական կոմիտեում քննիչ ասել է, որ 9 տարի հետո գործը բացահայտելը դժվար է, քանի որ ապացույցները ոչնչացված են. «Քննչական կոմիտեում քննիչը ասում է՝ 9 տարի անցել է, ի սկզբանե հետքերը կորցվել են, իրեղեն ապացույցները ոչնչացվել են, գործը շիլաշփոթ է դարձվել։ 9 տարի հետո ես այս գործը ո՞նց քննեմ»։ Նանա Մուրադյանը պնդում է՝ գործի առաջին քննիչ Ապրեսյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկեն գործը կոծկելու համար։ ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հանդիպել է նրանց և խոստաել հարցով զբաղվել։

Քաղաքականություն