Սատկած շանը փայտով չեն խփում․. ԵՊՀ ռեկտորը՝ իրեն պաշտոնանկ անելու մասին
Իմ սիրուն աչքերի համար չեն ինձ ընտրել ռեկտոր, ես ճանապարհ ունեմ անցած, ռեկտորատում աշխատում եմ 1993 թվականից, բոլոր օղակներով անցել եմ. 5 տարի պրոռեկտոր եմ եղել եւ 13 տարի ռեկտոր: Այս մասին ԵՊՀ հոգաբարձուների նիստից հետո լրագրողներին հայտնել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։ «Այսինքն ես ունեմ փորձ, ես պրոֆեսոր եմ, ակադեմիայի թղթակից անդամ եմ, կրթությունը շատ լավ գիտեմ, որպես դասախոս էլ վատ չեմ: Իհարկե, ես կունենամ թերություններ, որովհետեւ համալսարանը շատ դժվար ղեկավարվող հիմնարկ է: Այստեղ կա 3,5 հազար աշխատող եւ 17 հազար ուսանող»,-ասաց ռեկտորը: Նա պատմեց 19-րդ դարի ամերիկյան համալսարաններից մեկի ռեկտորի հետ կապված մի պատմություն ու ասաց. «Սատկած շանը փայտով չեն խփում: Հիմա ինձ, որ այսպես հալածում են, եթե ես լինել խեղճուկրակ, համալսարանից ինձ հանելը մեկ օրվա գործ էր»: Նա նաև հայտնել է, որ իրեն պաշտոնանկ անելու ցանկություն ունեն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու վերջինիս խորհրդականը։

Քաղաքականություն