Մանվել Գրիգորյանը դուրս է գրվել հիվանդանոցից
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին դուրս են գրել «Նաիրի» բժշկական կենտրոնից։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։ Գրիգորյանին «Նաիրի» բուժկենտրոն էին տեղափոխել փետրվարի 8-ին։ Բժիշկների կոնսիլիումը որոշում էր կայացրել ստացիոնար պայմաններում նախկին պատգամավորի բուժումը շարունակելու անհրաժեշտության մասին։ «Մանվել Գրիգորյանին դուրս են գրել շաբաթ օրը` մարտի 2-ին։ Այլ մանրամասներ չգիտեմ», – ասաց Գնունին։

Քաղաքականություն