ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նորանշանակ փոխնախարարի գրառումը սկանդալի պատճառ է դարձել
Երեկվանից ֆեյսբուքում ակտիվ քննարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ փոխնախարար Գեմաֆին Գասպարյանի գրառումը.«Քաքին, որ ձեռք ես տալիս, քաքը չի ձեռոտվում, ձեռքդ է քաքոտվում»: Փոխնախարարի գրառմամբ հիացողներ եղել են, բայց գտնվել են մարդիկ, որ փոխնախարարին հիշեցրել են իր անելիքների մասին, պնդել, որ պաշտոնյա անձն իրավունք չունի հրապարակայնորեն իրեն թույլ տալ այսպիսի գրառումներ անել, քանի որ այսպիսով սևացնում է նախարարության և նախարարի պաշտոնը: Նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջից, այնուամենայնիվ, ջնջել է սկանդալային գրառումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը Panorama. am-ի հետ զրույցում հայտնել է, որ փոխնախարարը պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ դա իր անձնական ֆեյսբուքյան էջն է, գրառումն արվել է ոչ աշխատանքային ժամի, «սակայն նախարարի հետ այդ մասին զրույց ունեցել են»: Ի դեպ, կարճ որոնողական «օպերացիայից» հետո մենք պարզեցինք, որ Գասպարյանը նախկինում, երբ դեռ պետական պաշտոն չէր զբաղեցնում, նույնպես այս արտահայտությամբ հրապարակումներ արել է, որոնցից մեկում գրել է.««Խելոքին մին ասա, անխելքին հազար ու մի» Ուրիշ ո՞նց բացատրեմ` մի մտեք էդ անտեր թակարդը, էդ անտեր դամագոգիայի դաշտ, մի սուբյեկտավորեք հհկականներին, իրանք կորցնելու բան չունեն, իրենց խնդիրը ձեզ էլ իրենց հետ տրաքացնելն ա, որ ապագայում հետ գալու հարթակ ստեղծեն` դե տրաքեք, ի՞նչ ասեմ: Էս թեմայով էլ չեմ գրելու` իմա՞ստը: Քաքին, որ ձեռք ես տալիս, քաքը չի ձեռոտվում` ձեռքդ է քաքոտվում»:

Քաղաքականություն