Ոստիկանների մարտիության նվերը` կանանց և աղջիկներինՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանների մարտիության նվերը` կանանց և աղջիկներին
Մարտի 8-ին ուժեղացված ծառայության էին դուրս եկել ճանապարհային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայողները, հայտնում են ոստիկանությունից: "Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության նպատակն էր կին վարորդներ հայտնաբերելը: Կանանց բոլոր մեքենաները՝ անխտիր կանգնեցվեցին և... Եվ ճանապարհային ոստիկանները վարորդական վկայական պահանջելու փոխարեն շնորհավորեցին կանանց գարնանային ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ: Ճանապարհային ոստիկանները կին վարորդներին մաղթեցին երջանկություն, սեր, բազում ժպիտներ և ամենակարևորը՝ կանաչ ճանապարհ: Նույն օրը հասարակական կարգը պահպանող պարեկապահակետային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին կին հետիոտները: Ոստիկանների ներկայությունից և պատվի առնելուց առաջին հայացքից հանկարծակիի եկող քաղաքացուհիներին պարեկապահակետային ծառայողները շնորհավորեցին ու ծաղիկներ նվիրեցին: Սիրելի կանա՛յք և աղջիկնե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ ու մաղթում շատ լույս ու ջերմություն",- նշվում է հաղորդագրությունում:

Քաղաքականություն