Պայթյուն Սոմալիում. կան զոհեր և վիրավորներ

Երեքշաբթի Մոգադիշոյի կենտրոնում առնվազն հինգ մարդ Է զոհվել մահապարտ-ահաբեկչի կողմից ռումբ պայթեցնելու հետեւանքով: Այս մասին հայտնել է Սոմալիի Shabelle Media Network լրատվական պորտալը։

 

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել սրճարանի ներսում: Տեղում զոհվել է հինգ մարդ, եւս վեցը վիրավորվել են։ Garowe լրատվական պորտալը տեղեկացրել է, որ սրճարանը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, գտնվում է երկրի մայրաքաղաք Մոգադիշոյի Յաքշիդ թաղամասում:

 

Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը

Պատահարներ