Արարատի մարզում մառախուղի պատճառով 8 մեքենա են միմյանց բախվել. Shamshyan. com

Այսօր եղանակի մառախլապատ լինելու պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ից մինչև 08։40-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Mercedes, ՎԱԶ 21015, Volvo, Nissan, ЗИЛ, Nissan, Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երևթեկելի գոտուց և տապալել բետոնե էլեկտրասյունը։ 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ վթարների պատճառը եղել է մառախուղը;  

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ