Հայտնաբերել են Տավուշի մարզում 65–ամյա տղամարդուն սպանած ենթադրյալ կասկածյալին, ով սպանվածի համագյուղացին Է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, ոստիկանության Տավուշի մարզային վարչության՝ վարչության պետ Սերգո Ավետիսյանի, ոստիկանության  Տավուշի  բաժնի ՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության քննչական բաժնի հետ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ոստիկանության Տավուշի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 39-ամյա  Համբարձում Օ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հոկտեմբերի 15-ին համագյուղացի, 65-ամյա Խաչատուր Ս.-ին սպանելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Համբարձում Օ.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է: 

 

Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  հոկտեմբերի 16-ին սպանություն էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Տավուշ-Պառավաքար բնակավայրերի միջտարածքային հատվածում՝ Վազաշեն գյուղի վարչական տարածքի անտառում, առվակի մեջ տղամարդու դի կա։ Օպերատիվորեն ժամանել էր ԱԻն ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրշեջ-փրկարարները նշված վայրից դուրս էին բերել Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանի դին։  

Քաղաքականություն

Պատահարներ