ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանական «AZAL»-ի ինքնաթիռը ՀՀ օդային տարածքով Նախիջևանից Բաքու թռիչք է կատարել

Ադրբեջանական «AZAL» ավիաընկերության ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքով թռիչք է կատարել Նախիջեւանից Բաքու։ Այս մասին հայտնում է Flightradar24.com-ը։
 

Աղբյուրի հաղորդմամբ ինքնաթիռը թռել է Վայոց ձորի մարզում Ջերմուկի, Գեղարքունիքի մարզում Վարդենիսի, ինչպես նաեւ Արցախի օկուպացված տարածքների վրայով, այնուհետեւ ուղեւորվել Բաքու։
 

Հիշեցնենք, որ Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ավիաընկերությունների առաջին թռիչքի մասին հայտնի դարձավ 2021 թվականի հոկտեմբերին, երբ «AZAL»-ը ներքին չվերթ կատարեց Բաքու-Նախիջեւան-Բաքու երթուղով։
 

Քաղաքականություն

Պատահարներ