ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ՝ Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած արտակարգ դեպքից

Նոյեմբերի 24-ին, ժամը 18։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 19։18-ին։ Այրվել է «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենան։ Տուժածներ չկան։

 

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Մյասնիկյան պողոտայի վերև բարձրացող  հատվածում մեքենա է այրվում, ԱԻՆ-ից ասացին, որ հրշեջ մեքենան արդեն տեղում է: Տուժածների կամ վիրավորների մասին այս պահի դրությամբ տեղեկություն չկա::

Քաղաքականություն

Պատահարներ