ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գողանում են Mercedes-ի մասեր. «նոր բիզնես»՝ հայելիներ ու համարներ գողանալն էլ ակտուալ չէ

Երևանում օրը ցերեկով` բանուկ փողոցում, մեքենայի մասեր են գողանում: Auroranews-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից մեկից, որը մանրամասներն է ներկայացրել և զգուշավորության կոչ արել մյուս վարորդներին, որ հնարավոր  ուշադիր լինեն: 

 

Այս դեպքը տեղի է ունեցել, Երևանի բանուկ փողոցներից մեկում, որպեսզի չխանգարենք ոստիկանության գործողություններին հստակ վայրը դեռ չենք նշում, առանց համարանիշի Օպել մակնիշի ավտոմեքենան 2-րդ շարք է կանգնում 10 րոպեից ավելի, սպասում, որպեսզի այդ հատվածում եռուզեռը հանդարտվի, մարդիկ չլինեն,  2 դիմակավորված տղամարդ դուրս է գալիս մեքենայից և մոտենում Mercedes-BenzW211 E-Class -ի ավտոմեքենային, ապա գողանում մեքենայի մասեր: 

 

Ըստ քաղաքացու` հասցվել է մոտ 400.000-ի վնաս: 

 

Ըստ ահազանգողի` իրենք դիմել են ոստիկանություն, իսկ երբ տեսանյութը տեղադրվել է համացանցում, այլ քաղաքացիներ ասել են, որ սա դա միակ դեպքը չէ, նույն Օպել  մակնիշի մեքենան գողություներ է արել տարբեր վայրերում` Գյումրիում, Սևանում, Հրազդանում նույն մակնիշի մեքենաներից: 

 

Auroranews-ը կապ է հաստատել Ոստիկանություն, որտեղից մեզ ասացին, որ հաղորդումն ընդունված է, նյութեր են նախապատատրաստվում: 

 

 

Պատահարներ