ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վթար Կուզբասի ածխահանքում․ կա 45 տուժած, 1 զոհ

ՌԴ Կեմերովոյի մարզի Բելովո քաղաքում գտնվող «Листвяжная» ածխահանքում ծխարձակման հետևանքով տուժել է 45 մարդ, կա մեկ զոհ այդ մասին հայտնում են ռուսական լրատվականները։ Տուժածներից 2-ը գտնվում են ծանր վիճակում։


 

ՌԴ ԱԻՆ հաղորդմամբ՝ հանքում գտնվել է 287 մարդ։


 

Ծխարձակումը տեղի է ունեցել 250 մետր խորության վրա։ Նախնական տվյալներով՝ բռնկման պատճառ կարող էր լինել անվտագության տեխնիկայի խախտումը։


 

Մարզային դատախազությունը փաստի առթիվ ստուգումներ է սկսել։

Պատահարներ