Ավտովթար՝ Աբովյան քաղաքում. բախվել են Toyota Camry-ն և ոստիկանական Chevrolet-ն. Shamshyan. com

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում բախվել ենToyota Camry և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված է ոստիկանական համարանիշներ, և այն հաշվառված է ոստիկանության Կոտայքի բաժնի հաշվեկշռում։ Բախման հետևանքով էլ Chevrօlet-ն հարվածել է ճանապարհը կարգավորող ցուցանակին։  

 

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։  

 

Մանրամասները՝ կայքում:

Պատահարներ