Ձերժինսկ քաղաքում գտնվող զինամթերքի գործարանում պայթյուն է որոտացել. երկու աշխատակից տուժել է

ՌԴ Նիժեգորոդսկի շրջանի Ձերժինսկ քաղաքում գտնվող զինամթերքի գործարանում մի քանի պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով, երկու աշխատակից տուժել է։ Պայթյունի վայրում հրդեհ է առաջացել։ 


Լուրը ТАСС գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից՝ նշելով, որ մոսկովյան ժամանակով 09։52-ին, Նիժեգորոդսկի շրջանում գտնվող Սվերդլովի անվան գործարանում միացել է հրդեհի տագնապի ազդանշանը, ինչին մի քանի պայթյուն է հաջորդել։ 


ԱԻՆ-ում չեն բացառել, որ գործարանի տարածքում կարող են պայթուցիկ նյութեր լինել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներ։ 


Նշենք, որ Սվերդլովի անվան զինամթերքի գործարանը թողարկում է Ռուսաստանի ռազմական նշանակության արտադրանքի 1/3-ը, նաև պայթուցիկ նյութեր, քիմիական արդյունաբերության արտադրանք։

Պատահարներ