Կոտայքում դաժան ծեծի են ենթարկել 65-ամյա տղամարդուն․ կասկածյալը հանրությանը հայտնի՝ ատամներով ծանրություններ քաշող է

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հունվարի 3-ին,  ժամը 21:25-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ղանդիլյանի գլխավորությամբ:   Մինչ բժիշները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 65-ամյա Ռաֆայել Ա.-ն է, ով՝ ըստ բժիշկների հայտնածի, այդ պահին ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալ:   Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նա դաժան ծեծի է ենթարկվել դեկտեմբերի 29-ին՝ Աբովյան քաղաքի բնակիչ, ոմն Աշոտի կողմից, ով՝ ըստ նախնական տեղեկությունների, իր բնակարանում ստորացնելու եղանակով դաժան ծեծի է ենթարկել Ռաֆայել Ա.-ին, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածքներ է ստացել:   

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Մաշտոցի բաժնում մարմնական վնասվածք պատճառելու փաստով նախապատրաստված նյութերը՝ ըստ ենթակայության, փոխանցվել են ոստիկանության Կոտայքի բաժի

Քաղաքականություն