Արտառոց դեպք Երևանում․ Նոր Նորքում գտնվող «Վերածնունդ» այգուց գողացել են 15 հատ արծաթափայլ եղևնի

Օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 4-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և Շրջակա Միջավայրի պահպանություն» հասարակական, ոչ առևտրային կազմակերպությունից ստացված գրության փաստով։ Գրությամբ տեղեկացվել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին անհայտ անձը կամ անձինք Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Վերածնունդ» այգուց գողացել են 15 հատ արծաթափայլ եղևնի։ 

Պատահարներ