Կրակոցներ Արարատի մարզում. 88-ամյա կինը «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

 Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40–ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի: 

 

Ոստիկանները պարզել են, որ  վիրավորը  Ռանչպար գյուղի բնակիչ, 88-ամյա Անիչկա  Մ.-ն է: Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, վիրավորը, գտնվելով իր տան բակում, կրակոցների ձայներ է լսել, որից հետո նկատել է, որ աջ սրունքի փափուկ հյուսվածքից արյուն է հոսում և հասկացել է, որ  վնասվածքը ստացել է անհայտ  որսորդի անզգուշաբար  կրակոցից:

Պատահարներ