Մահվան ելքով վթար` Երևան-Սևան ավտոճանապարհին

 ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2022թ. հունվարի 9-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները:

 

Ըստ նախնական տվյալների՝ հիշյալ վայրում «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` դեպի Սևան ընթանալիս, բախվել է ճանապարհի աջ կողմում կայանված «Հյունդայի Ջենեսիս» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «Վազ 21074» ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորուհին տեղում մահացել է:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Նախաքննությունը շարունակվում է:

Պատահարներ