ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու տղամարդ փորձել են առևանգել 6-ամյա տղայի․ ՌԴ

Վլադիվոստոկում երկու տղամարդ փորձել են առևանգել 6-ամյա տղայի։ Նրա մայրը ոստիկանություն է դիմել։ Երեկոյան ժամը մոտավորապես հինգին փոքրիկ տղան բակում խաղալիս է եղել և տուն գնալու ճանապարհին նրան բռնել են երկու անծանոթ մարդիկ և քարշ տվել դեպի մթերային խանութ։ Երեխան բղավել է ու սկսել պայքարել, և նրան oգնության են հասել եղբայրն ու անցորդ: Տղային ծեծել են, զանգել են մորը, ով մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում է եղել։ Հարձակվողներն անհետացել են սուպերմարկետում, սակայն փոքրիկը ճանաչել է նրանցից մեկին, իսկ հանցագործները սկսել են հերքել իբր այդ ամենը զուտ կատակ է։ Կինը ոստիկանություն է դիմել, Կատարվում է քննություն:

Քաղաքականություն

Պատահարներ