Ճանապարհի մերկասառույցի պատճառով Գեղարքունիքի մարզում 21-ամյա վարորդը Hyundai Elantra-ով կողաշրջվել և հայտնվել է դաշտում

Երեկ՝ հունվարի 10-ին,   ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:30 –ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 21-ամյա Հայկ Գ.-ն իր վարած Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենայով Նորատուս գյուղից դեպի Գավառ քաղաք ընթանալիս, Սայադյանն փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել  դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հայկ Գ.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Դիաննա Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: 

Քաղաքականություն