Ավստրալիան Լվովից տարհանում է իր դիվանագետներին և տեղափոխում Լեհաստան և Ռումինիա

Ավստրալիան ժամանակավորապես փակում է Լվովում իր դեսպանատունը՝ ռուսական զորքերի ներխուժման վտանգի պատճառով և բոլոր դիվանագետներին տեղափոխում է Լեհաստան և Ռումինիա։ Ավստրալիայի քաղաքացիներին կոչ է արվում անհապաղ լքել Ուկրաինան։

Այս մասին ասվում է ԱԳՆ-ի և նրա ղեկավարի հայտարարության մեջ։ Այս մասին գրում է babel.ua-ն՝ հղում անելով Ավստրալիայի ԱԳՆ-ին։ 

 

Ավստրալիայի ԱԳՆ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի ճանաչումը.
Ռուսաստանը պարզաբանել է, որ ճանաչում է Դոնեցկի ու Լուգանսկ անկախությունն այն սահմաններում, որոնք այժմ փաստացի հաստատված են։ 

 

Փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչեց  Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը և սկսեց կանոնավոր զորքեր ուղարկել Դոնբաս։ Ուկրաինան դա անվանել է միջազգային իրավունքի ուղղակի խախտում և ագրեսիա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Ռուսաստանին և կոչ արել դուրս բերել զորքերը։ ԱՄՆ-ն և Եվրամիությունը պատժամիջոցներ են խոստացել Ռուսաստանի Դաշնության դեմ։ 
 

Քաղաքականություն