Wildberries-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել․ Auroranews-ը ահազանգ է ստացել նաև Հայաստանից

Երկուշաբթի Wildberries առցանց ռիթեյլերի աշխատանքում խափանումների են բախվել օգտատերերը ՌԴ-ում: Այդ են վկայում ինտերնետային ռեսուրսների աշխատանքը վերահսկող Downdetector ծառայության տվյալները։

Ծառայության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9:19-ին բողոքների թիվը հասել է 8799-ի: Նշվում է, որ խափանումներ գրանցածների 49%-ը հայտնել է հավելվածի հասանելիության հետ կապված խնդիրների, 40%-ը՝ պատվերի տեղաշարժին հետևելու, 11%-ը՝  կայքի հետ կապված դժվարությունների մասին։

 

Auroranews-ը ևս ահազանգ է ստացել քաղաքացիներից՝ ծրագիրը Հայաստանում էլ է խափանվել։ Մեզ ահազանգած մարդիկ նշեցին, որ իրենց գնումները, որոնք պետք է արդեն հասած լինեին, «կորել» են գնումների բաժնից։ 

Պատահարներ