Պարեկային ծառայությունը կգործի նաև Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզում

Ապրիլ ամսվա ընթացքում Պարեկային ոստիկանության ծառայությունը կգործարկվի նաև Շիրակի և Լոռու մարզերում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ նպատակով կառավարության այսօրվա նիստում որոշվեց ոստիկանությանը հատկացնել ավելի քան 2 մլրդ դրամ ֆինանսավորում։

 

«Ես ուզում եմ ընդգծել, որ սա իսկապես մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է։ Արդեն գիտեք, որ հուլիսից Պարեկային ոստիկանությունը գործում է Երևանում։ Եվ պետք է արձանագրել, որ Պարեկային ոստիկանության գործունեության արդյունքները գոհացուցիչ են։ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է, և մենք ըստ էության ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն։ Իհարկե, այս գործընթացն առանց թերությունների և բարդությունների չի անցնում, բայց ակնհայտ է, որ այս բարեփոխումն իրեն արդարացնում է»,- ասաց նա։

 

Տարեվերջին պարեկային ծառայությունը կգործի նաև Արագածոտնի մարզում: 


 

Պատահարներ