«Այս պաշտոնյայի նկատմամբ լրջագույն ճնշում է գործադրվել». Սահակյանը՝ Կլաարի հայտարարության մասին

«Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մեկնաբանելով Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ  Տոյվո Կլաարի հայտարարությունն ասաց, որ Տոյվո Կլաարի հայտարարությունն արհեստականորեն երկու պետությունների միջև հավասարության նշան դնելու քաղաքականության մաս է։ Նրանք չեն արձագանքում միակողմանի միջադեպերին, եթե համարձակվել են ու արձագանքում են, ապա Ադրբեջանի իշխանությունների կողմից, անպայմանորեն, քաղաքական ճնշումներ են լինում և մեղքերը քաղելու ճանապարհներ են գտնում։ 

 

 «Այս պաշտոնյայի նկատմամբ լրջագույն ճնշում է գործադրվել և մեղմելու նպատակով սկսել են այսպիսի տեսանյութերի մասին խոսել»,-ասաց նա։

Սահակյանը նշեց, որ ուսումնասիրությունների ընթացքում դիտարկվում են և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ԶՈՒ-ի չարաշահումները և, ըստ նրա, հայկական կողմը նաև պատրաստ է մեղավորներին պատասխանատվության ենթարկել, եթե այդպիսի դեպքեր են եղել։ 

 «Ես կարող եմ ասել, որ մենք մեր փաստահավաքության ընթացքում չենք կարողացել հայտնաբերել մի տեսանյութ, որտեղ հայ զինծառայողները գնդակահարում են ադրբեջանցի զինծառայողներին»,-ասաց Սահակյանը։

 

Հիշեցնենք, Կլաարն անդրադարձել էր համացանցում տարածված սահմռկեցեւցիչ տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ-ի ծառայողները գնդակահարում հայ ռազմագերիներին՝ նշելով, որ եթե տեսանյութի իսկությունն ապացուցվի, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պետք է պատժվեն։ Իսկ այսօր Կլաարի կողմից հակառակ հայտարարությունը եղավ, թե տեսանյութ է տեսել, որտեղ երևում է, որ հայերն են ադրբեջանցի գերիների հետ դաժան վարվում։ 

Պատահարներ