Պեսկովը` միջուկային զենք կիրառելու Կադիրովի կոչի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարությունը, որով վերջինս կոչ էր անում հատուկ գործողության շրջանակներում օգտագործել ցածր հզորության միջուկային սպառազինություն, հայտարարել է, որ նման սպառազինության կիրառման բոլոր հիմքերը շարադրված են համապատասխան դոկտրինում, այլ նկատառումներ չեն կարող լինել:

 

«Մեզ մոտ միջուկային զենքի օգտագործումը տեղի է ունենում այն բանի հիման վրա, ինչը շարադրված է համապատասխան դոկտրինում, այստեղ որեւէ այլ նկատառում չի կարող լինել»,-լրագրողներին ասել Է Պեսկովը ՝ ի պատասխան խնդրանքի ՝ մեկնաբանել Կադիրովի հայտարարությունները Ուկրաինայում հատուկ գործողության շրջանակներում միջուկային զենքի կիրառման վերաբերյալ:

 

 

Պատահարներ