ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադիրովի 14, 15 և 16 տարեկան որդիները կգնան առաջնագիծ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երեք որդիները` 14, 15 և 16 տարեկան Ախմատը, Էլին և Ադամը շուտով կգնան հատուկ գործողության գոտի: Այս մասին հայտնում է Կադիրովը` թելեգրամյան ալիքում և կից ներկայացնում նաև տեսանյութ:

 

«Եկել է իրենց իսկական պայքարում դրսևորելու ժամանակը, և դա նրանց ցանկությունն է, ես միայն ողջունում եմ։ Շուտով նրանք կգնան առաջնագիծ և կլինեն շփման գծի ամենադժվար հատվածներում»,- ասել է Ռամզան Կադիրովը։ Նա նշել է, որ իր տղաների ռազմական պատրաստությունը սկսվել է «վաղ տարիքից»։

 

Մանրամասները` տեսանյութում:

Պատահարներ