Ես ոչ բավարար եմ գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները. պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը ոչ բավարար է գնահատել ռուս խաղաղապահների գործողությունները Լաչինի միջանցքում։

 

«Ես ոչ բավարար եմ գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները, հարկավոր է շատ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել։ Նրանք ասում են, որ չունեն այդ մանդատը, բայց այդ մանդատը կա, որը գալիս է մարդու հումանիտար իրավունքների ապահովման հրամայականից։ Այդ մանդատը Ռուսաստանն ունի՝ նաև որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, և, վերջապես, որպես 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կարևոր երաշխավոր կողմերից մեկը: Այդ մանդատը պետք է շատ ավելի ամրացվի, բայց դրա ամրացման համար Հայաստանի պաշտոնական տեսակետն էլ պետք է օգնի: Հայաստանը ոչ թե պետք է անընդհատ մեղադրի Ռուսաստանին, այլ պահանջներ առաջադրի միջազգային հանրությանը, որ  շատ ավելի կոշտ միջոցներ պետք է ձեռնարկել»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում:

 

Ըստ Մինասյանի՝ միջազգային իրավունքը պահանջում է ՄԱԿ անդամ երկրների կոնսոլիդացիա. «Հայաստանի արտաքին քաղաքականությունն ակտիվ չէ այդ ուղղությամբ։ Միայն կոչերով չէ, դա ամենօրյա աշխատանք է»:

Քաղաքականություն