ԵՄ-ն ամբողջական արգելք է սահմանել Տարածաշրջանային զարգացման համառուսաստանյան բանկի հետ գործարքների համար

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր իններորդ փաթեթի շրջանակներում Եվրամիությունը կարգելափակի ռուսական երկու բանկերի ակտիվները, ինչպես նաև կսահմանի Ռուսաստանի Տարածաշրջանային զարգացման բանկի (ՌԶԲԲ) հետ գործարքների ամբողջական արգելք։ Այս մասին հայտնում է КП-ն:
 

«ԵՄ-ն կներառի Համառուսաստանյան Տարածաշրջանային Զարգացման Բանկը այն կազմակերպությունների ցանկում, որոնք պատկանում են կամ պետության կողմից վերահսկվում են, և որոնց նկատմամբ կիրառվելու է գործարքների ամբողջական արգելք», - նշվում է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ, որում նաև նշվում է ռուսական երկու բանկերի ակտիվների արգելափակման մասին:

 

ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրությունում չի նշվում երկու բանկերի անունները, որոնք ենթակա են արգելափակման, սակայն EUObserver-ը ավելի վաղ հայտարարել էր պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում Մոսկվայի վարկային բանկի (MCB) և Հեռավոր Արևելքի բանկի արգելափակման մասին։

 

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը։ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն սահմանափակող միջոցների նոր փաթեթն անվանել է «շատ փոքր» և «ոչ բավականաչափ կոշտ»՝ կոչ անելով նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ։

Քաղաքականություն