Լիտվայի ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարություն է հրապարակել, որում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ:

 

«Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական շրջափակմամբ, ինչը հանգեցնում է ծանր հումանիտար հետեւանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Իրադարձությունների նման զարգացումը ոչ միայն խոչընդոտում է ազատ տեղաշարժը, այլեւ վտանգում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը»,-ասվում է Լիտվայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները՝ «բնապահպանների» անվան տակ, փակել են Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։ Բացի այդ, Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը Արցախում։

Քաղաքականություն