Մառախուղ և մերկասառույց ճանապարհներին. իրավիճակը` Հանրապետությունում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Սյունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:

 

Արմավիրի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է:

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Պատահարներ