Նավալնին պատմել է, թե ինչպես է «Վագներ Խմբի» հիմնադիրը գնացել բանտարկյալներին հավաքագրելու

 Ռուսաստանի ղեկավարության գլխավոր ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնին ասել է, որ «Վագներ Խմբի» (Wagner Group) հիմնադիր Եվգենի Պրիգոժինը գնացել է այն գաղութ, որում ընդդիմախոսն է և հավաքագրել է բանտարկյալներին: Նավալնիի խոսքով՝ Պրիգոժինի ժամանման մասին նա իմացել է մեկ այլ բանտարկյալից։ Այս մասին գրառում է հայտնվել ընդդիմադիրի տելեգրամյան ալիքում։

 

«Ուղղաթիռով եկավ, բոլոր բանտարկյալները հավաքված էին մարզադաշտում՝ բանտապահների հետ միասին։ Պրիգոժինը ցածրահասակ է և ճաղատ: Նա ասաց. «Ես ինքս10 տարի նստել եմ, ես ձեզ կոչ եմ անում դառնալ իմ մարտիկները: Վեց ամսից ես բոլորին ներում եմ շնորհելու, դուք 5 րոպե ունեք մտածելու համար»,- Նավալնին վերապատմել է բանտարկյալի խոսքերը։

 

Նա հավելեց, որ Պրիգոժինի ելույթից հետո ԻԿ-6-ի մոտ 80-90 բանտարկյալներ գնացել են ռազմական գործողության գրանցվելու, իսկ հետո «հավաքագրման երկրորդ ալիքն է եղել»:

Պատահարներ