Թալիբները կանանց արգելում են կրթվել, դասավանդողները հեռանում են համալսարաններից

Աֆղանստանի որոշ համալսարանների դասավանդողներ հրաժարական են տվել՝ կապված «Թալիբան» արմատական ​​շարժման՝ երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում աղջիկների կրթությունը դադարեցնելու որոշման հետ, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։

 

Ինչպես նշվում է, ուսումնական հաստատություններից հեռանալու որոշում են կայացրել երկրի հյուսիսում գտնվող Բալխ և Բաղլան նահանգների երկու համալսարանների որոշ ուսուցիչներ։  Բացի այդ, հաղորդվում է, որ թալիբները Քաբուլի համալսարանի հանրակացարանից դուրս են հանում իգական սեռի ուսանողներին, շենքում էլեկտրաէներգիան անջատվել է։

 

Ավելի վաղ թալիբները հայտնել էին, թե երբ Աֆղանստանի նոր իշխանություններին հաջողվի լուծել անվտանգության և տնտեսության հետ կապված խնդիրները, նրանք կվերսկսեն կրթությունը դպրոցներում և համալսարաններում։ Ինչպես նշում է Al Arabia հեռուստաալիքը, երկրում շատերը, հատկապես աղջիկները, չեն ընդունում այդ արդարացումները։

Պատահարներ