Բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքը. Սեյրան Օհանյան

Բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու վերականգնել հաղթանակած լինելու իր փառքը, հեղինակությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

 

«Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության պատգամավորները հինգ ուղղություններով այցելել են Հայաստանի սահմանային առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջարի զինծառայողներին։

 

Օբյեկտիվորեն գնահատելով այն բարդ իրավիճակը, որում հայտնվել է մեր Բանակը 2020 թ. պատերազմից, պարտադրված պարտությունից, անհաջողություններից հետո և սակայն շարունակում է մաքառել` արհամարհելով ամեն վտանգ, ես նորից պնդում եմ, որ Բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու վերականգնել հաղթանակած լինելու իր փառքը, հեղինակությունը։

 

Ամանորի կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր հղելով առաջին գծում կանգնած մեր զինվորներին, հրամանատարներին` առողջություն, տոկունություն ենք մաղթել նրանց ու հայտնել մեր զորակցությունը, պատրաստակամությունը` ամեն վայրկյան նրանց թիկունքում կանգնելու, նրանց շարքերը համալրելու։ Այն խորին համոզմունքն ունենք, որ Հայկական բանակը հայոց ավանդական մարտական ոգով, պայքարը շարունակելու անկոտրում վճռականությամբ դեռ նոր հաղթանակներ է կերտելու»,- գրել է նա։

Պատահարներ