Մինսկը Կիևից պատասխան է պահանջում. Ուկրաինայի դեսպանը կանչվել է Բելառուսի ԱԳՆ

 Բելառուսի ԱԳՆ-ն ուկրաինական իշխանություններից պահանջել է հետաքննել Բելառուսի օդային տարածք մտած C-300 համալիրի ուկրաինական հրթիռի հետ կապված միջադեպը։ Բելառուսում Ուկրաինայի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ էլ նրան ներկայացվել են բելառուսական կողմի դիտարկումներն ու պահանջները։

 

Մինսկի պահանջն է Կիևից՝ պատասխանատվության ենթարկել հրթիռի հետ կապված միջադեպի մեղավորներին։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Բելառուսի օդային տարածքը հատել է C-300 համալիրի ուկրաինական հրթիռ, որը ոչնչացվել է  Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Պատահարներ