ԱՄՆ-ը մտադիր է աշխատել Իսրայելի հետ՝ հակազդելու «Իրանի սպառնալիքներին»

Միացյալ Նահանգների վարչակազմը պատրաստվում է աշխատել Իսրայելի նոր կառավարության հետ՝ Իրանի կողմից ենթադրյալ սպառնալիքները վերացնելու համար: Այս մասին նշվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը հինգշաբթի հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

 

«Ես անհամբեր սպասում եմ աշխատելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ով տասնամյակների ընթացքում իմ ընկերն է եղել՝ Իսրայելի և Մերձավոր Արևելքի բազմաթիվ մարտահրավերներին համատեղ արձագանքելու հարցում, այդ թվում՝ Իրանի սպառնալիքին», - նշել է Բայդենը։
 

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ձգտում է Մերձավոր Արեւելքում ապահովել «ինտեգրում, բարգավաճում եւ անվտանգություն»։ Ինչպես հավաստիացրել է ԱՄՆ նախագահը, իր վարչակազմը նպաստում է խաղաղությանը «իսրայելցիների և պաղեստինցիների միջև»։ «Մենք մտադիր ենք շարունակել այս կարևոր աշխատանքը Իսրայելի նոր կառավարության հետ՝ վարչապետ Նեթանյահուի օրոք», - ասել է Բայդենը: 

 

«Եվ Միացյալ Նահանգները, ինչպես արել ենք իմ վարչակազմի օրոք, կշարունակի աջակցել երկու պետությունների կարգավորմանը...»։
 

Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) հինգշաբթի օրը իր վստահությունն է հայտնել նոյեմբերի 1-ի ընտրություններից հետո «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Նեթանյահուի ձևավորած կառավարությանը։ Քաղաքական գործիչն արդեն երդվել է որպես նոր վարչապետ։

Պատահարներ