ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է չինական J-11 կործանիչը վտանգավոր մանևրել ԱՄՆ-ի RC-135 հետախուզական ինքնաթիռի կողքին

Պենտագոնը տեսանյութ է հրապարակել և պատմել, թե ինչպես է չինական J-11 կործանիչը վտանգավոր մանևրել է RC-135 հետախուզական ինքնաթիռի կողքին, երբ այն թռչելիս է եղել Հարավչինական ծովի վրայով, փոխանցում է MK.ru-ն։ 


Նշվում է, որ օդային միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ։ Չինական կործանիչը միտումնավոր մոտեցել է ամերիկյան ռազմական ինքնաթիռին մինչև 3 մետր հեռավորության վրա, որպեսզի այն փոխի ուղղությունը։ Ըստ ամերիկյան կողմի՝ ամերիկյան ինքնաթիռը թռչում էր օրինական, իսկ չինացի օդաչուն անապահով մանևր է կատարել։

 

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը շեշտել է, որ իրենք համարում են Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն ազատ և բաց, ուստի ամերիկյան ինքնաթիռներն ու նավերը կշարունակեն անցնել այնտեղով՝ միջազգային իրավունքի համաձայն։

 

Պատահարներ