«Զախարովան պնդում է` ճնշումներ չեն եղել․ ճիշտ ժամանակն է, որ ԱԽ քարտուղարը «հերոսաբար» փաստեր ներկայացնի»․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զախարովան պնդում է, որ Հայաստանի հանդեպ՝ նոր միությանն անդամակցելու և արտատարածքային միջանցք տրամադրելու հարցերում Ռուսաստանի կողմից ճնշումներ չեն եղել ու փաստեր է պահանջել:
Ճիշտ ժամանակն է, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «հերոսաբար» փաստեր ներկայացնի:
Եթե դրանք չկան, A4 ֆորմատի մի թուղթ ու գրիչ վերցնելու և հրաժարական գրելու ժամանակն է»:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԽ Արմեն Գրիգորյանը իր հարցազրույցներից մեկում ակնարկել էր, թե Ռուսաստանը ստիպում է Հայաստանին արտատարածքային միջանցք տրամադրել Ադրբեջանին։ Խոսվում է նաև ճնշումների մասին, որոնք ուղղված են Ռուսաստան-Բելառուս ձևավորվող միութենական պետությանը անդամակցելուն։

 

Պատահարներ