Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի խորհրդարանի խոսնակ

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները: Այս մասին հայտնում է ИРНА-ն։ 

 

Նշվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային կարևոր հարցեր։ Հանդիպումն ուղղված էր տնտեսական ու քաղաքական հարաբերությունների զարգացմանը, խորացմանն ու առաջընթացին, տարածաշրջանային խնդիրների լուծմանը։

 

Mehrnews-ի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղերշ Ղալիբաֆը իր ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունի կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն: 

 

«Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարածաշրջանային և գլոբալ ասպարեզում», – ասել է Ղալիբաֆը` նաև նշելով, որ չի կարելի թույլ տալ արտատարածաշրջանային երկրների միջամտություն:

Պատահարներ