ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք Ձեզ մեղավո՞ր եք համարում․ լրագրողը՝ Փաշինյանին

Ես ինձ իրավունք չեմ վերապահի ասել, որ ընդդիմությունը որևէ բացթողում թույլ է տվել, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Դա նախ իմ գործը չէ, երկրորդն էլ՝ կոռեկտ չեմ համարում ասել, որ ընդդիմությունն այսպես կամ այնպես պետք է աներ։ Եվ եթե այդ հարցերի պատասխանն էլ ունենայի, իմ կողմից խելամիտ չէր լինի նման խորհուրդներով հանդես գալ, այսինքն՝ վերադառնալ ընդդիմադիր դերի», - ասաց Փաշինյանը։ 

Նա նշեց, թե մեր քաղաքական կյանքում շատ է աղմուկը և միշտ էլ շատ է եղել. 

«Այնպես չէ, որ ես ինքս ընդդիմության ասածներին և արածներին վերաբերվում եմ որպես մի բան, որը պետք է չնկատելու տալ, արհամարհել, քարկոծել։ Մենք փորձում ենք նույնիսկ հայհոյախառն ասածների միջից դուրս բերել ինչ-որ ռացիոնալ մի բանի, որը կարելի է ծառայեցնել ՀՀ շահերին։ Մնացածը ընդդիմության և ընդդիմության համակիրների գործն է։ Ընդդիմությունն ինքն է որոշում, թե ինչպես գործի, հանրությունն էլ ինքն է որոշում, թե ինչպես արձագանքի ընդդիմության գործերին»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Պատահարներ