Երկրաշարժից հետո Սիրիայի բանտից զինյալներ են փախել

Սիրիայում առնվազն 20 բանտարկյալներ, որոնք կասկածվում են Իսլամական պետության ահաբեկչական կազմակերպությանը անդամ լինելու մեջ, փախել են բանտից Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Գործակալության տվյալներով՝ բանտարկյալները պահվել են Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Ռաջու քաղաքին հարակից բանտում։ Ընդհանուր առմամբ բանտում կա մոտ 2 հազար բանտարկյալ, որոնցից 1,3 հազարը կարող են լինել ահաբեկչական զինյալներ։ 

 

Բանտարկյալները խռովություն են կազմակերպել և վերցրել են կառույցի մի մասը։

 

 Երկրաշարժի հետեւանքով վնասվել է բանտի շենքը։

 

 

Քաղաքականություն