ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մարդ գնում է դրամով վարկ վերցնելու, վզին փաթաթում են արտարժույթով վարկ». Պապոյան

 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Գևորգ Պապոյանից հետաքրքրվել է՝ նրա ներկայացրած նախագծի նպատակը վարկառուների շահերը պաշտպանե՞լն է, թե՞ դոլարայնացման մակարդակը նվազեցնելը։ 

 

«Նախագծի նպատակը երկուսն է՝ և, և։ Եվ դոլարիզացիայի մակարդակի ու, դրանով, առկա ռիսկերի կրճատում, և սպառողների իրավունքների պաշտպանություն, որովհետև հաճախ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ մարդ գնում է՝ դրամով վարկ վերցնի, ասում են՝ դրամով չենք տա, բայց դոլարով կտանք։ Ստացվում է՝ մարդու վզին փաթաթում են արտարժույթով վարկ»,- մանրամասնել է Պապոյանը։

 

Հիշեցնենք՝ Պապոյանը ներկայացրել է իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի առաջարկվում է հիփոթեքային վարկերը միայն դրամով տրամադրել։

Քաղաքականություն

Պատահարներ