Ադրբեջանում դաժան ծեծի են ենթարկել ծառերի հատման դեմ անտառապահին

Ադրբեջանցի ընդդիմադիրները հայտնում են, որ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության աշխատակիցները կեղծ էկոակտիվիստների «ակցիայի» 118-րդ օրը ծեծի են ենթարկել անտառապահ Շահին Գաֆարովին, քանի որ նա դեմ է եղել անտառներում ապօրինի ծառահատմանը։ Այս մասին տեղեկացնում են լրատվակաները։

 

«Գուբայի բնակիչ, անտառապահ Շահին Գաֆարովն ասում է, որ իրեն ծեծի են ենթարկել Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության աշխատակիցներ Թալեհ Աբդուլլաևը և Ազադ Հեյդարովը՝ Գուբայի անտառներում ապօրինի ծառահատմանը դեմ արտահայտվելու համար։ Նախարարությունը պաշտոնապես հաստատել է այս փաստը»,- ասված է հաղորդագրության մեջ

 

Քաղաքականություն