WSJ- ի թղթանիցը կմնա կալանքի տակ. Ռուսաստան

Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչը կմնա կալանքի տակ: Մոսկվայի դատարանը մերժել է թղթակցին մինչև դատավարությունը կալանքից ազատելու միջնորդությունը։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները։

 

Լրագրող Էվան Գերշկովիչին ռուսական իշխանությունները մեղադրում են լրտեսության համար։ Գերշկովիչը ձերբակալվել էր մարտի վերջին Եկատերինբուրգում։

 

The Wall Street Journal հանդեսը կտրականապես հերքել է իր թղթակցին վերագրվող արարքը և պահանջել է ազատել նրան: Գերշկովիչը մինչև մայիսի 29-ը կպահվի Լեֆորտովոյի նախաքննական մեկուսարանում: Ավելի քան չորս տասնյակ երկրներ համատեղ ուղերձ են ստորագրել՝ պահանջելով ազատ արձակել Էվան Գերշկովիչին։

Պատահարներ