5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում

5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի հարավում, Թվիթերում տեղեկացրել է տեղի սեյսմոլոգիական ծառայությունը։

 

Երկրաշարժը գրանցվել է երեքշաբթի, տեղի ժամանակով ժամը 22.55-ին։

 

 Էպիկենտրոնը գտնվել է 36 կիլոմետր Տեպկան քաղաքից (Գերերոյի նահանգ) հյուսիս-արեւմուտք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։

 

Այս պահին  տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: 

Քաղաքականություն

Պատահարներ