Գարիկ Կարապետյանը նվաճեց պոկում վարժության փոքր ոսկե մեդալը

Երեւանում անցկացնվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ավարտվեց տղամարդկանց 102 կգ քաշային կարգի А խմբի պոկում վարժությունը: Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը 178 կգ արդյունքով դարձավ վարժության առաջատարը: Նա նաեւ սահմանեց այս վարժության Եվրոպայի երիտասարդական ռեկորդ:

 

Առաջին մոտեցմամբ Կարապետյանը պոկեց 172 կգ: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 178 կգ-ը ձախողեց: Երրորդ մոտեցումը հաջողությամբ կատարեց եւ 5 կգ-ով շրջանցեց իր մրցակիցներին:

Պատահարներ