«Երևանը արժանի է ընդունել Ծանրամարտի աշխարհի առաջնությունը»․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կունենանք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաշատ հանդիսատեսով օրը՝ 4400:

Այս պահին վաճառքում մնացել է ընդամենը 40 տոմս, որոնք, վստահ եմ, կարճ ժամանակում կսպառվեն:

  •  

Ասածս ինչ է՝ սա շատ կարևոր ցուցանիշ է. այն փաստում է, որ առաջնությունը ստացվել է,հաջողվել է հասնել յուրաքանչյուր երկրպագուի ու ապացուցել սրա կարևորությունը,ծանրամարտի համաշխարհային հանրությունը տեսել է, որ Հայաստանը ծանրամարտի երկիր է, որը տալիս է չեմպիոններ ու ունի երկրպագուների հարյուր հազարավոր բանակ, ու ամենակարևորը՝ Երևանը արժանի է ընդունել Ծանրամարտի աշխարհի առաջնությունը»։

 

Հիշեցնենք՝ որ այսօր Երևանում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի Առաջնության վերջին օրն է։

Պատահարներ