Հայ մարզիկները փոքր արծաթե և փոքր բրոնցե մեդալներ նվաճեցին․ ծանրամարտի ԵԱ

Վարազդատ Լալայանը փոքր արծաթե, Սիմոն Մարտիրոսյանը փոքր բրոնզե մեդալներ նվաճեցին Եվրոպայի առաջնության գերծանր քաշայինների պոկում վարժությունում:

 

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց գերծանր քաշայինների պոկում վարժությունը:

 

+109 կգ քաշային կարգում հիմնական ֆավորիտ, կրկնակի օլիմպիական չեմպինո, 6-ակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, վրացի լաշա Տալախաձեն պոկում վարժությունից հետո 222 կգ արդյունքով առաջատարն է:

 

Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը 212 կգ արդյունքով երկրորդն է: 

Սիմոն Մարտիրոսյանը 195 կգ արդյունքով ցույց տվեց 3-րդ տեղի արդյունք:

 

Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 205 կգ: Երկրորդ մոտեցմանը պոկեց 212 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրած 218 կգ-ը ձախողեց:

 

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում հաջող կատարեց առաջին երկու մոտեցումները: Մախ պոկեց 190 կգ, ապա 195 կգ: Փաշիկ Ալավերդյանը երրորդ մոտեցման համար պատվիրեց 200 կգ, բայց Սիմոն Մարտիրոսյանը ձախողեց:

 

Պոկում վարժությունից հետո 4 ծանրորդ լքել է պայքարը: Վարժության մեկնարկում պայքարից հրաժարվեցին Հոլանդիայի ներկայացուցիչ Էնզո Քոֆի Կուվորգեն եւ Սերբիայի ներկայացուցիչ Տամաս Կաջոցին: Իսրայելի եւ Չեխիայի  ներկայացուցիչները զրո ստացան:

 

Պատահարներ