Լալայանը Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի վերջին երկու մեդալները նվաճեցին Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գերծանր քաշայինների պայքարով ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: +109 կգ քաշայինների պայքարում վրացի Լաշա Տալախաձեն ոչ մի հնարավորություն չտվեց Վարազդատ Լալայանին եւ Սիմոն Մարտիրոսյանին: Հայաստանի երկու առաջատար ծանրորդները նվաճեցին արծաթե եւ բրոնզե մեդալներ:

 

Վարազդատ Լալայանը երկամարտում գրանցեց 262 կգ արդյունք (212+250), Սիմոն Մարտիրոսյանի երկամարտի արդյունքը 440 կգ (195+245):

Քաշային կարգը փոխած Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում հաջող կատարեց առաջին երկու մոտեցումները: Նախ պոկեց 190 կգ, ապա 195 կգ: Փաշիկ Ալավերդյանը երրորդ մոտեցման համար պատվիրեց 200 կգ, բայց Մարտիրոսյանը ձախողեց: Նա արժանացավ փոքր բրոնզե մեդալի:

Աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն  Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 205 կգ: Երկրորդ մոտեցմանը պոկեց 212 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրած 218 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:

 

+109 կգ քաշային կարգում հիմնական ֆավորիտ, կրկնակի օլիմպիական չեմպինո, 6-ակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն պոկում վարժությունում գրանցեց 222 կգ արդյունք եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը:

Քաղաքականություն

Պատահարներ