Այսօր ցեղասպանության վտանգի առջև են կանգնած Արցախում ապրող հայերը. ՀՀ ԱԳՆ

Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը։ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այս հայտարարությունն արել է ՀՀ արտգործնախարարությունը։

 

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, հայատյաց հռետորաբանությունը, սեփական հայրենիքից զրկելուն, հայկական հետքը վերացնելուն ուղղված գործողությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպան մտադրությունների դրսևորում»,– ընդգծել է գերատեսչությունը։

 

ԱԳՆ–ն վերահաստատել է իր հանձնառությունն արդարության, ճշմարտության ճանաչման, նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։

 

Հիշեցնենք` ադրբեջանական կողմը երեկ փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ