ԱՄՆ-ը շարունակում է իր իրավասությունը տարածել այլ երկրների վրա․ Մեդվեդև

Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի իր իրավասությունը այլ երկրների վրա տարածելու փորձերը, դա չի կարելի հանդուրժել, դրա դեմ պետք է պայքարի ողջ քաղաքակիրթ միջազգային հանրությունը։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրել է РИА Новости-ն։

 

«Ակնհայտ է, որ որոշ պետություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և նրա մի շարք ամենակատաղի կողմնակիցները, կշարունակեն փորձերը, ի հեճուկս միջազգային իրավունքի սկզբունքների, տարածելու իրենց ազգային իրավասությունն օտար պետությունների, ինչպես նաև օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա: Ուղիղ ասենք, սա այլևս չի կարելի հանդուրժել։ Եվ դրա հետ պետք է պայքարի ողջ քաղաքակիրթ միջազգային հանրությունը, որքան էլ դա դժվար լինի»,- ասել է Մեդվեդևը Սանկտ Պետերբուրգի XI միջազգային իրավական ֆորումի լիագումար նիստին իր ելույթի ժամանակ։ 

Քաղաքականություն